Ավտոբուսային կոլապս՝ Ավինյանի հրահանգից հետո

Երևանի ավտոբուսներում քաղաքապետի գործակարգավարականից հետո արդեն մի քանի օր է՝ ուղևորների և վարորդների միջև լարում է առաջացել։
Քաղաքապետարանը ուղևորներից չի կարողանում հավաքագրել ամսվա համար նախատեսված ուղևորավճարի չափը։ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրենն էլ նիստին որպես լուծման տարբերակ վարորդներին հրահանգեց՝ ուղևորներից պահանջել վճարել ուղևորության համար։

Վարորդները պահանջում են՝ «վճարեք, թե չէ դուռը չեմ բացի»։ Սրան գումարվում է ամեն կանգառում տեսուչների ավտոբուս բարձրանալն ու 1-2 րոպեանոց իրազեկումներ իրականացնելը, ինչը ավտոբուսով երթևեկողների զայրույթն է առաջ բերել։ Ուշանում են գործից, դասից։

Այս խառնաշփոթի հիմքում ուղևորավճարը 150 դրամ դարձնել էր, – կարծում է ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Թանկացումից հետո առաջացած հանրային ընդվզումը վարորդների միջոցով կանխելը երկար չի տևելու։

«Եթե քո դրած թանկացումները լեգիտիմության խնդիր ունեն, չունես հանրային համերաշխություն, որ մարդիկ վճարեն, դու ուղղակիորեն չես կարող 800 հոգու այդ բոլոր շարժակազմերի մեջ կցել, որ ավտոբուսների մեջ վերահսկողություն իրականացնեն առավոտից երեկո։ Ինչ վերաբերում է կանգառներում նման հորդորներով հանդես գալուն Ես չեմ կարծում, թե այն մարդը, ով վճարունակ չէ, տեսուչների հորդորներից դառնալու է վճարունակ», – ասում է Սուքիասյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *