ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հանդիպել են «Erasmus+» ծրագրի մասնակից երիտասարդների հետ։
«Հնչեցին հետաքրքիր հարցեր, որոնց շուրջ անկեղծ ու բովանդակային քննարկում ունեցանք։ Ինձ համար հատկապես արժեքավոր էր լսել երիտասարդների տեսակետներն ու հասկանալ, թե այսօր ինչ հարցեր են նրանց հուզում։
Շնորհակալ եմ հանդիպման ու բաց զրույցի համար»,– հանդիպման մասին գրել է խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։