
«Սահմանադրության նախագծի շուրջ շատ մեծ ու էական աշխատանք պետք է իրականացնենք»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է այս տեքստի հիման վրա լրամշակումներ իրականացնենք, նախագիծը կլրամշակվի, գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքներում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից։ Ակնկալում են, որ մեր քաղաքցիները, կազմակերպությունները և պետական կառույցները ակտիվ քննարկումներ կանեն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ մեծ աշխատանք կա իրականացնելու։