
«Եթե Արմեն Գրիգորյանի խոսքում քամահրանք կա, դրա համար ես շատ ցավում եմ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, թե ինքը բազմիցս նշել է՝ ԵՄ գնալը սխալ է, պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնել։
«Եթե պարոն Գրիգորյանը այդպիսի դիրքորոշում ուներ, երբ որ ԵՄ-ի վերաբերյալ օրենքի ընդունվել է, նա պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր։ Ես եմ որոշում կայացրել, որ նա այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Գրիգորյանի դիրքորոշումները տարօրինակ են։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Փաշինյանը Գրիգորյանի միջոցո՞վ է դիրքորոշում արտահայտում, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե ուրիշի միջոցով դիրքորոշում արտահայտող լինեի, այդ դեպքում ինչու եմ ամենշաբաթյա բրիֆինգ տալիս»։