Եգիպտոսում վառելիք տեղափոխող մեքենայի վթարից և հրդեհից 31 մարդ է զոհվել

Եգիպտոսում վառելիք տեղափոխող մեքենայի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։

Հրդեհը բռնկվել է Գիզայի Ալ-Վարաք շրջանում։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ նախնական գնահատմամբ՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։

Զոհերի թվի և նյութական վնասի չափի ճշտման աշխատանքները շարունակվում են։

Դատախազությունը կարգադրել է ԴՆԹ նմուշներ վերցնել դեռևս չնույնականացված զոհերի մարմիններից՝ նրանց ինքնությունը պարզելու նպատակով։

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին մասնակցել է 39 շտապօգնության մեքենա։

Եգիպտոսի վիճակագրական CAPMAS պետական գործակալության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 10.8 տոկոսով՝ հասնելով 5829-ի՝ 2024 թվականի 5260-ի փոխարեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *