7 դեսպան հետ է կանչվել իր պաշտոնից

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց զբաղեցրած պաշտոններից։

Պաշտոններից հետ են կանչվել՝

  • Արման Իսրայելյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից։
  • Վիկտոր Բիյագովը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
  • Արման Հակոբյանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
  • Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
  • Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
  • Հովհաննես Վիրաբյանը՝ Արգենտինայում, Չիլիում և Պերուում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
  • Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *