Պուտինը Կասպից ծովի ծանծաղումը մտահոգիչ է համարում

Կասպից ծովի ծանծաղումն ու մակարդակի փոփոխությունը մտահոգություն են առաջացնում Կասպից ծովի ավազանի բոլոր պետությունների շրջանում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» համաժողովի շրջանակում դպրոցականների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Կասպից ծովի մակարդակը մեկ իջնում է, մեկ բարձրանում։ Այժմ այն գնալով ավելի է իջնում։ Սա անհանգստացնում է Կասպից ծովի տարածաշրջանի բոլոր երկրներին», – նշել է նա։

Որպես մտահոգություն առաջացնող մեկ այլ բնապահպանական գործոն՝ Պուտինը նշել է Արալյան ծովը, ուր այժմ ջուրը ծայրահեղ դանդաղ է վերականգնվում։

Նա ընդգծել է, որ Կասպից և Արալյան ծովերի ուսումնասիրությունը ժամանակակից հետազոտողների առջև ծառացած կարևոր և համաշխարհային նշանակության խնդիր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *