«ԵՄ երկրները բյուջեի շուրջ համաձայնության չեն եկել». Կոշտա

«ԵՄ երկրները բյուջեի շուրջ համաձայնության չեն եկել». Կոշտա

Եվրոմիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության չեն եկել ԵՄ բյուջեի հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
     «Մենք ակնկալում էինք հետաքրքիր քննարկում (ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի վերաբերյալ – խմբ.), և այն իսկապես կայացավ ինչպես լիագումար նիստում, այնպես էլ տարբեր աշխատանքային խմբերում։ Սակայն համաձայնության հասնել չհաջողվեց»,- ասել է Կոշտան՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
     Նրա խոսքով՝ քննարկումը կենտրոնացած էր երեք հիմնական հարցերի վրա՝ բյուջեի ընդհանուր ծավալի, ծախսային ուղղությունների միջև միջոցների բաշխման և ԵՄ-ի սեփական նոր ֆինանսական միջոցների հավասարակշռված փաթեթի։

ԵՄ անդամ որոշ երկրներ հանդես են եկել ընդհանուր բյուջեի ծավալը հետագայում կրճատելու առաջարկով, սակայն երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել լրացուցիչ կրճատումներին։ Որոշ անդամներ նույնիսկ առաջարկել են վերականգնել նախկինում կրճատված ֆինանսավորման մի մասը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել գյուղատնտեսության ոլորտին և համախմբման քաղաքականությանն ուղղվող ֆինանսավորման կրճատմանը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ խորհրդակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 17-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *