Կասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Դայան Սիրանուշ անհատ ձեռնարկատիրոջ՝ ք․ Երևան, Մելքումով 17/8 հասցեում գործող թռչնամսի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է տեսչական մարմինը։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

– արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *