Թրամփը միակողմանի փոփոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո փոփոխել է համատեղ հայտարարության տեքստը։

Politico-ի՝ ՆԱՏՕ-ին մոտ աղբյուրն այդ խմբագրումը որակել է որպես ԱՄՆ նախագահի միակողմանի որոշում։

Politico-ի աղբյուրի խոսքով՝ կողմերը նախապես հաստատած են եղել սկզբնական տեքստը, ինչը, ըստ դաշինքի պաշտոնական հրապարակման, եղել է այսպիսին․ «․․․ որպեսզի Ռուսաստանը խուսափի ցանկացած գործողությունից, ինչը միտումնավոր կամ ակամա ընդլայնում է պատերազմը․․․»։ Սակայն մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է այլ ձևակերպում՝ նշելով․ «․․․ որպեսզի Ռուսաստանը և Ուկրաինան խուսափեն ցանկացած գործողությունից․․․»։

ԱՄՆ-ՆԱՏՕ հայտարարության մեջ կոչ էր արվել նաև հնարավորինս շուտ հասնել խաղաղ կարգավորման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *