Նոյեմբերի սկզբին Աբու Դաբիում կայացած խաղաղ բանակցությունների վերջին փուլը շոշափելի առաջընթաց չի արձանագրել, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Որքան շատ բան ենք իմանում, այնքան շատ խնդիրներ են ի հայտ գալիս»,- նշել է նա՝ ավելացնելով, որ բանակցությունները պետք է վերսկսվեն դեկտեմբերին։
Զելենսկին հայտնել է, որ դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք եվրոպացի բանակցողները կմասնակցեն բանակցություններին, ինչպես այդ մասին հայտարարել էին ամերիկացի պաշտոնյաները։ Նա ընդգծել է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են «իրական, օգտակար դաշնակիցներ, որոնք կարող են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», եւ կոչ է արել ԱՄՆ-ին արդարացնել ուժեղ երկրի իր համբավը՝ ցուցաբերելով «հզորություն եւ հարգանք»։
«Ափսոս, որ նրանք կենտրոնացած են Մերձավոր Արեւելքի վրա եւ ավելի շատ օգնում են նրանց… Ափսոս։ Մենք այս առնչությամբ բազմաթիվ հարցեր ունենք»,- ասել է Զելենսկին
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստվում է ծանր ու վտանգավոր ձմռան։ Կիեւի վրա վերջին հարձակումներն ուղղված են եղել Դնեպր գետի կամուրջներին՝ ըստ երեւույթին, քաղաքը երկու մասի բաժանելու նպատակով։