Shamshyan.com-ը հայտնում է, որ օրերս տեղեկություններ են ստացվել, թե Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղադրում են թմրամիջոցներ։ Համայնքային ոստիկանները գործողություն են իրականացրել՝ փորձելով կանգնեցնել ավտոմեքենան։ Սակայն «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը բռնել են մեքենային մոտեցած 28-ամյա ոստիկանի ձեռքերից ու քարշ տվել նրան մի քանի հարյուր մետր, ապա բաց թողել։
Տեղի ունեցածի հետևանքով ոստիկանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։