
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությանը։
«Իհարկե, դա ԱՄՆ նախագահի որոշելիքն է, բայց տարօրինակ է։ Պուտինը ագրեսոր և մարդասպան է։ Նա ֆաշիզմը բերել է 21-րդ դար։ Նա չի կարող ընկեր լինել, պարզապես չի կարող։ Դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որևէ մեկն ասեր, թե Հիտլերը լավ ընկեր է։ Սա շատ ցավալի է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց զավակներին։ Նրանք իրենց հույսերը կապում են ԱՄՆ նախագահի հետ»,- հայտարարել է Զելենսկին՝ BBC-ին տված հարցազրույցում։