Որտե՞ղ փնտրել նոր ներդրումային հնարավորություններ և ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել տարածաշրջանային շուկաներում։ Ամերիաբանկի Investor’s Day-ն այս անգամ նվիրված էր հայկական և վրացական կապիտալի շուկաներին՝ մեկ հարկի տակ համախմբելով ներդրողներին ու երկու երկրների առաջատար ֆինանսական փորձագետներին:
Ամերիաբանկի և վրացական Galt & Taggart ներդրումային բանկի աշխատանքային թիմերն են մեկ հարկի տակ քննարկում ոլորտի կարևոր հարցերն ու նորությունները։ Տարածաշրջանային կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումը լավագույն ճանապարհն են երկու շուկաների ներուժը լիարժեք բացահայտելու համար՝ վստահ են մասնագետները։
Ակտիվ հարցուպատասխան ու փորձի փոխանակում՝ երկու երկրների ներդրումային միջավայրին ավելի խորությամբ ծանոթանալու համար։ Իսկ նրանց համար, ովքեր պատրաստ են գիտելիքը վերածել գործնական քայլերի, Ամերիաբանկն առաջարկում է MyInvest ներդրումային հարթակը, որով կարելի է ձեռք բերել մոտ 50 ֆինանսական շուկաների շուրջ 70,000 արժեթուղթ։
Տեղական փորձից մինչև տարածաշրջանային ու միջազգային շուկաներ. Ամերիաբանկը շարունակում է ձևավորել ներդրումային նոր մշակույթ՝ միավորելով փորձագիտական գիտելիքն ու տեխնոլոգիական նորարարությունները։
Իսկ Investor’s Day-ը շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ գրագետ տեղեկատվությունը վերածվում է ներդրումային իրական հնարավորությունների։