
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կանդրադառնան Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թեմային։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, անդրադարձ կկատարվի նաև մեր ռազմաբազայի հարցին։ Այդ ռազմաբազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր բաղադրիչ է։ Այս հարցում, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։