Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին (լուսանկար)

Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor’s Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնագիտական ելույթների և ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շուրջ:

Investor’s Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում և նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը մեր երկրում: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս կայացել է արդեն 15 նման հանդիպում:

«Investor’s Day-ը մեզ համար ոչ միայն տեղեկատվության փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ ներդրումներով հետաքրքրված մարդկանց հավաքելու մեկ տեղում և փորձագետների հետ ուղիղ շփման առիթ ստեղծելու: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայկական և վրացական կապիտալի շուկաներն էին, քանի որ տարածաշրջանային շուկաների ըմբռնումը ներդրողներին թույլ է տալիս տեսնելու ավելի լայն հնարավորություններ և կայացնելու առավել հիմնավորված որոշումներ»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«Որպես Վրաստանի առաջատար ներդրումային բանկ՝ Galt & Taggart-ն ակտիվ դերակատարում ունի երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ համագործակցելով բիզնեսների, ներդրողների և շուկայի այլ մասնակիցների հետ՝ ընդլայնելու ներդրումային հնարավորությունների հասանելիությունը։ Այս փորձառությունը նաև հիմք է հանդիսանում Հայաստանի ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկայի մասնակիցների հետ մեր համագործակցության համար, որի շրջանակում մենք փոխանակում ենք գիտելիք և դիտարկում երկու շուկաներում առկա հնարավորությունները։ Investor Day-ն առանձնահատուկ արժեքավոր հարթակ էր այս համագործակցությունն ավելի լայն լսարանին ներկայացնելու, վրացական շուկայի վերաբերյալ մեր փորձն ու դիտարկումները կիսելու և երկու երկրների ներդրողների միջև երկխոսությունը խթանելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են հայ և վրացի ներդրումային համայնքների միջև առավել ամուր կապեր ձևավորելու ճանապարհին», – նշել է Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին։

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը ներդրումային ոլորտում` Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor’s Day-ի շրջանակում անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Galt & Taggart-ի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան Վրաստանի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես, ընկերության վաճառքների ղեկավար և փոխնախագահ Լաշա-Գեորգի Չիվաձեն և կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին ներկայացրել են Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել երկրի կապիտալի շուկայի զարգացման ներուժին և առկա ներդրումային հնարավորություններին։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակելու տեսակետներ և ավելի խորությամբ ծանոթանալու երկու երկրների ներդրումային միջավայրի առանձնահատկություններին։

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է։ Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *