Գանեմ կղզուց հյուսիս Հորմուզի նեղուցով անցնելիս լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին նշվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտյան երկու լցանավ փորձել է գաղտնի անցնել Հորմուզի նեղուցում՝ Գանեմ կղզուց հյուսիս։ Դրանցից մեկը պայթել է ականի վրա։ Նրան ուղեկցող երկրորդ լցանավը ստիպված է եղել հետ դառնալ։
Նշվել է, որ վերջին օրերին չթույլատրված երթուղով անցնել փորձող լցանավերի թիվը կտրուկ նվազել է, ինչը վկայում է Հորմուզի նեղուցի արևելյան և արևմտյան հատվածների նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։