Ռուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Թուրքիայի պետական «BOTAŞ» ընկերությունը բնական գազի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգել են ևս 3 տարով՝ պահպանելով գործող պայմանները։

Նովակը Ստամբուլում կայացած ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու երկրների միջև բնական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ են անցկացվել։

Նովակը նաև հայտնել է, որ ռուսական «Նովատեկ» էներգետիկ ընկերությունը պայմանագիր է կնքել Թուրքիայի հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման վերաբերյալ։ Մատակարարումները կմեկնարկեն 2027-ի հունվարի 1-ից։

Ըստ նրա՝ առայժմ նախատեսված ծավալները փոքր են, սակայն դրանք կարող են ավելացվել։ Նովակի փոխանցմամբ՝ Ռուսաստանը տարեսկզբից Թուրքիա է արտահանել ավելի քան 20 մլն տոննա նավթամթերք, հիմնականում՝ դիզելային վառելիք։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *