Էրդողանը Ստամբուլում փակ բանակցություններ է անցկացրել Հունաստանի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում բանակցություններ է անցկացրել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Թասուլասի հետ, հայտնել է Anadolu-ն։

Փակ հանդիպումը տեղի է ունեցել Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում և տևել է մոտ 35 րոպե։

Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հանդիպման ավարտից հետո Թասուլասը և նրան ուղեկցող պատվիրակությունը հեռացել են նախագահական գրասենյակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *