Հայաստանի 7 մարզի 12 համայնքում այսօր կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:
Ժամը 8։00–ին բոլոր համայնքներում մեկնարկել է քվեարկությունը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական ցուցակներով 12 համայնքի 317 տեղամասում հաշվառված է 233 494 ընտրող։
Ամենաշատ ընտրող ունի Աշտարակը՝ 48 860, հաջորդում են Մեծամորը (45 764) և Կապանը (29 253), իսկ ամենաքիչը Մեծաձորում է` 73 ընտրող։
Այս անգամ ընտրությունը մրցակցային չի լինի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Աշոցք քաղաքներում. այստեղ առաջադրված է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Արմավիրի Բաղրամյան համայնքում համայնքապետի պաշտոնի և ավագանու համար պայքարի մեջ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, որոնք Ապարանում հանդես են գալիս դաշինքնով։