ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի | Top-News.am

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սկսել է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացը՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։

Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։

Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝

— ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտումունեն

— կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձունեն գիտելիքներ արդի

— կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին

— ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն

Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):

Դուք կունենաք հնարավորություն՝

-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին

-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում

-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում

-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների

-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ

-օգտվելու սոցիալական երաշխիքներից

-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին

Դիմելու կարգը

Դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։

Դիմել կարող եք՝

 [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)

ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *