Ծրագրավորման առաջադրանքները պարզեցնելու համար մշակված արհեստական բանականության գործակալն իր գործառույթն անելու փոխարեն կարողացել է հաշված վայրկյանների ընթացքում ջնջել կորպորատիվ տվյալների ամբողջ բազան․ հայտնում է Euronews-ը։
PocketOS-ը, որը մշակում է ծրագրեր մեքենաների վարձույթի ընկերությունների համար, անցած շաբաթվա վերջին 30 ժամից ավելի տևած զանգվածային խափանում է ունեցել, այն բանից հետո, երբ ինքնավար գործիքը ոչնչացրել է նրա տվյալների բազան։
Մեղավորը Cursor-ն է եղել՝ Anthropic-ի Opus 4.6 Claude մոդելի վրա հիմնված ԱԲ հայտնի գործակալը, որը շատերի կողմից համարվում է կոդավորման ամենահզոր համակարգերից մեկը։
PocketOS-ի հիմնադիր Ջեր Քրեյնի խոսքով՝ ԱԲ գործակալը կատարել է առօրյա առաջադրանք, երբ որոշել է «ինքնագլուխ» լուծել խնդիրը՝ ջնջելով տվյալների բազան բոլոր պահուստային պատճենների հետ միասին։
Հրամանը կատարելուց առաջ հաստատման հարցում չի եղել, իսկ երբ գործակալին խնդրել են բացատրել, նա ներողություն է խնդրել կատարվածի համար։