«Արի՛ պարի». այսօր Պարի միջազգային օրն է

«Արի՛ պարի». այսօր Պարի միջազգային օրն է

Ապրիլի 29-ը աշխարհում նշվում է` որպես Պարի միջազգային օր։ Այս տարի Հայաստանում այն անցկացվում է «Արի պարի» խորագրի ներքո:
     Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ: Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների:

Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
     Պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր:
     Պարի միջազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 29-ին։ Այն հաստատվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ՝ մեծ ֆրանսիացի բալետմայստեր Ժան-Ժորժ Նովեր-ի ծննդյան օրը հիշատակելու նպատակով։ Նովերը համարվում է ժամանակակից բալետի հիմնադիրներից մեկը, ով մեծ ներդրում է ունեցել պարի արվեստի զարգացման մեջ։
     Պարի միջազգային օրվա հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը սևեռելն է պարի արվեստի կարևորության վրա՝ որպես մշակույթի, ինքնարտահայտման և ժողովուրդների միջև կապի միջոց։ Այս օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են համերգներ, բաց դասեր, փառատոններ և մշակութային միջոցառումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *