Էրդողանը կգա՞ Երևան․ BBC թուրքական ծառայության անդրադարձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։

«Ապագայի կառուցում. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով անցկացվող հանդիպման համանախագահները լինելու են Անտոնիու Կոշտան և Նիկոլ Փաշինյանը։

Թուրքիան մասնակցել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել էր այս գագաթնաժողովի առաջին հանդիպմանը։

Էրդողանը մասնակցել է նաև 2024 թվականի նոյեմբերի 7-ին Բուդապեշտում և 2025 թվականի մայիսի 16-ին Տիրանայում անցկացված հանդիպումներին։ Սակայն 2023-ին՝ Իսպանիայում և Մոլդովայում, 2024-ին՝ Մեծ Բրիտանիայում և 2025-ին Դանիայում անցկացված հանդիպումներին, չնայած հրավիրված լինելուն, չի մասնակցել։

Երևանյան հանդիպմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա։ ԵՄ պաշտոնյաներից մեկը BBC թուրքական ծառայության հետ զրույցում նշել է․ «Դեռ վաղ է ասել՝ կմասնակցի՞ արդյոք Էրդողանը։ Մասնակիցների վերջնական ցանկը դեռ չի հաստատվել, և առաջիկա օրերին ամեն ինչ կհստակեցվի»։

Եթե Էրդողանը չմասնակցի երևանյան գագաթնաժողովին, Թուրքիան ներկայացված չի լինի, քանի որ կանոնների համաձայն՝ հանդիպմանը կարող են մասնակցել միայն պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Նախարարների կամ ավելի ցածր մակարդակով ներկայացվածություն չի թույլատրվում։

«Հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Այս գործընթացը լիարժեք աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից․ ԵՄ-ում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կայուն առաջընթացը արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական դինամիկան։

ԵՄ-ի գնահատմամբ՝ այդ դինամիկաները կենսական նշանակություն ունեն երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,- գրել է BBC թուրքական ծառայությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *