«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը


Հայաստան


Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք: 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով ԱԺ հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը: Տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *