Իրանի հավաքականը կմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ու կխաղաղ ԱՄՆ-ի տարածքում․ պաշտոնական

Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026-ի Աշխարհի առաջնությանն ու հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում․ գրում է ArmSport-ը։

«Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ տեղեկությունը պաշտոնապես հայտնել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդիկ միասին լինեն, սա մեր պատասխանատվությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- ասել է Ինֆանտինոն»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *