
Արևմտյան երկրները նոր «երկաթե վարագույր» են ստեղծում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը՝ «РИА Новости»-ին տված հարցազրույցում։
«Արևմուտքն՝ ավելի լավ կիրառման արժանի եռանդով, ստեղծում է նոր «երկաթե վարագույր»՝ փորձելով անշրջելի բնույթ տալ իրենց կողմից հրահրված սոցիալ-տնտեսական, առևտրային, տրանսպորտային, մշակութային և պատմական կապերի խզմանը, որոնք տարածաշրջանում ձևավորվել են ոչ թե տարիների, այլ դարերի ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը։
Դեսպանը նշել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոմիությունը որդեգրել են Ռուսաստանի հետ համակարգային առճակատման ուղեգիծը։