«Ալիևը ջրեց խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի հեքիաթը»․ Գեղամ Մանուկյան

«Ալիևը ջրեց խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի հեքիաթը»․ Գեղամ Մանուկյան

«Ալիևն ուղղակի ջրեց Նիկոլ Փաշինյանի հեքիաթը՝ իբր խաղաղության մասին։ Ադրբեջանը կրկնեց այն թեզերը, որը տարիներ շարունակ ունեցել է և՛ Արցախի, և՛ այսօր Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության, մեր հայրենակիցների հետ կապված»,- Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես մեկնաբանեց Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ Եվրոպական քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովի ժամանակ։ «Իրականում ոչինչ չի փոխվել, իրականում այդ պայմանական խաղաղության տակ Ադրբեջանը շարունակում է սողացող, նորանոր օկուպացիաներ Հայաստանի տարածքում և Հայաստանի իրավունքների վրա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *