«Նիկոլը երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս՝ փիսիկ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Նիկոլը երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս՝ փիսիկ»․ Արմեն Աշոտյան

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին: Ավտորիտար ղեկավարներ տարբեր տեղերում կան, Նիկոլը միակ ավտորիտար ղեկավարն է, որ երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս՝ փիսիկ»,- այսօր ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Բոլոր ավտորիտար ղեկավարները փորձում են ուժեղ տղա խաղալ նաև դրսում, Նիկոլը միակն է, որ ավտորիտար է միայն իր երկրի ներսում, որովհետև այդ ռեժիմն օկուպացիոն է, եթե նա լիներ նաև ավտորիտար դրսում՝ կասեինք լավ, ջանդամ, մեզ մի քիչ ճնշում ա, մեզ բանտեր ա գցում, բայց տեսեք՝ ազգի համար լավ գործ ա անում, Արցախ ա պաշտպանում, Սյունիք ա պաշտպանում, հայ եկեղեցուն տեղ ա տալիս, բայց թարսի պես ինքը տղա ա խաղում միայն ներսում…»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *