«Մինչև 2018-ը, Հայաստանն ուներ արժանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ»․ Էդուարդ Շարմազանով

«Մինչև 2018-ը, Հայաստանն ուներ արժանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարոն նախագահ, երբ ՀՀ-ն ուներ արժանի ղեկավարներ՝ Արցախում հայեր էին ապրում, իսկ ձեր սիրելի Նիկոլի օրոք Արցախում խաղաղ է, բայց հայ չկա։
     Բարեկամ Ֆրանսիայի Նիկոլի բարեկամ նախագահին արժե տեղեկացնել.
     8 տարի առաջ, երբ ՀՀ-ն և ՌԴ-ն իրական դաշնակիցներ էին՝ Արցախը հայ ժողովրդինն էր։
     Իսկ ձեր՝ պարոն Մակրոն և պարոն Միշելի թամադայությամբ, Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
     Եվս մեկ հիշեցում. մինչև 2018-ը, երբ Հայաստանն ուներ արժանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ՝ ՀՀ-ն ՌԴ-ի օրինակելի դաշնակիցն էր ու Ֆրանսիայի վստահելի գործընկերը։
     Իսկ այսօր ձեր սիրելի Փաշինյանի ջանքերով վեր է ածվում ՀակաՌուսաստանի ու Արևմուտքի պլացդարմի։
     Հուսամ, հունիսի 7-ին այդ կործանարար ընթացքը կկասեցվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *