Հռոմի պապ Լևոն XIV-ը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղղված քննադատությանը․ գրում է Vatican News-ը։
«Կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է քարոզել Ավետարանը, քարոզել խաղաղություն… Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ՝ Ավետարանը քարոզելու համար, թող դա անի ճշմարտացիորեն»,- ասել է նա։
Պապը հույս է հայտնել, որ իր խոսքերը կլսվեն։
Ապրիլի 12-ին Լևոն XIV-ը կոչ էր արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները Իրանում և փնտրել հակամարտության խաղաղ լուծում։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմը սնվում է ամենակարողության պատրանքով։
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում չէր լինի առանց ԱՄՆ-ի մասնակցության։