
Հարցազրույց՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ.
– Եվրոպական գագաթնաժողովը վերածվեց հակառուսականության շքերթի, նպատակ ունեիք այս միջոցառումը քաղաքական կապիտալի վերածել նախընտրական շրջանում, չե՞ք կարծում, որ այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար, ինչի մասին ահազանգում են ձեր ընդդիմախոսները։
– Ցավը գիտե՞ք ինչումն ա, որ ՀՀ ցանկացած զարգացում, ձեռքբերում ներկայացվում է որպես հակառուսականություն։ Տնտեսության մեջ զարգացում ենք ունենում, ասում ենք` հակառուսական է, արտաքին հարաբերությունների մեջ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները, ասում ենք` հակառուսական է։ Որեւէ հակառուսական բան չկա, մենք առաջնորդվում ենք մեր պետական շահով և, այդ շահով պայմանավորված, նաեւ որոշում ենք մեր արտաքին քաղաքականությունը, ամեն ինչ անում ենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ավելի լավանան։
– Երբ գործող իշխանությունը գործիք է դառնում եվրոպացիների ձեռքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչպե՞ս եք փորձում լավացնել հարաբերությունները։ Օրինակ, Մակրոնը հայտարարում է, թե 8 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն էր, ու դրա համար էլ պետության առաջնորդներ չէին այցելում, եւ ոչ ոք չի հակադարձում։ Կամ՝ սպառնալիքներ են հնչեցնում ՌԴ-ի հասցեին, քննարկում են 102-րդ ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը։
– Հիմա դուք պետք է շատ ուրախանաք, որ աշխարհի լիդերները, առաջնորդները գալիս են Հայաստան, ի՞նչն է սխալ ասվել։
– Նախկին իշխանությունների ժամանակ Դուք պաշտոն էիք զբաղեցնում, ով-ով՝ Դուք պետք է որ լավ հիշեք՝ առաջ չէի՞ն գալիս։
– Առաջ առաջնորդներ չէին գալիս Հայաստան, և, այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չի ունեցել, այդ պատճառով էլ չէին գալիս:
Մանրամասները՝ թերթի համարում: