Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Յ.Պ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։