Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել

Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել

«Թուրքայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերության» (TUSAŞ) և թուրքական «Armelsan» ռազմարդյունաբերական ընեկերության միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է տեղական արտադրության «T625 GÖKBEY» պտտաթև ուղղաթիռը կահավորել «Orkun 2053» համակարգով։ Վերջինս կարող է արդյունավետ օգտագործվել մինչև 500մ խորության պայմաններում և նպաստել սուզանավերի հայտնաբերմանը։ Այդ համակարգը միտված է ուղղաթիռի հակասուզանավային հնարավորությունների բարձրացմանը։

Այս փոփոխությունից հետո «GÖKBEY»-ը նախատեսվում է օգտագործել ոչ միայն որոնողափրկարարական, օդային շտապօգնության և ընդհանուր նշանակության առաքելություններում, այլ նաև ռազմածովային ուժերի հետ համատեղ հակասուզանավային գործողություններում։ Նախատեսվում է նաև տարբեր կառույցների մատակարարել 83 միավոր «T625 GÖKBEY» ուղղաթիռ:

Հավելենք, որ կողմերըվերոհիշյալ համակարգի ինտեգրման վերաբերյալ հուշագիրը ստորագրել են Ստամբուլում ընթացող «SAHA 2026» ցուցահանդես-վաճառքի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *