«Վեդիում սեռական բռնությшն ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության»․ Վարդուհի Էլբակյան

«Վեդիում սեռական բռնությшն ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության»․ Վարդուհի Էլբակյան

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Քննիչները պետք է հասկանան, որ այդ երեխաների հետ մինչև հարցաքնությունը, պետք է մի քանի օր աշխատել։ Նրանք հոգեբանական շատ ծանր վիճակում են ու օպերներով գնալ ու տանից երեխաներին տանել քննչական գործողությունների, դա տրավմա է նրանց համար։ Այսինքն՝ տուժո՞ղը պետք է ցուցմունք տա, որ գործի բացվի, գործը վաղուց բաց էր»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել առանց փատաբանների, հրատապ տանել հարցաքննության, Էլբակյանը պատասխանել է. «Մենք ասել էնք, որ Վեդու քննչականին չենք վստահում, նրանք դա հիմք են հանդիսացրել, թե իբրև մենք հրաժարվում ենք, ու առանց մեզ որոշել են երեխաներին տանել հարցաքննության»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *