Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) և ազգային անվտանգության ուժերը բերել մարտական պատրաստության վիճակի՝ Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի համար։ Դրա մասին կառավարության ղեկավարը հայտարարել է անվտանգության նեղ կաբինետի նիստի մեկնարկից առաջ ձայնագրված տեսաուղերձում։
Մեկնաբանելով Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը՝ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է այս կամ այն կերպ հասնել Իրանից հարստացված ուրանի դուրսբերմանը։ Այդուհանդերձ, իսրայելական առաջնորդն ընդգծել է զգոնություն պահպանելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ այսօր «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ»։