
«Կարծում եմ, ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել․․․»,- այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Տաշիրում ներդրումներ իրականացնելու մասին հայտարարություններին։
«Հայաստանում կան անձեր, ինչ-որ «բդեշխային տրամաբանությամբ» ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան ներդրում են արել, տասն անգամ ավելի շատ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը։