Իտալական վերածննդի 4 թանկ կտավ են գողացվել թանգարանից

Իտալիայում, Սիցիլիայի Ռեգիոնալ թանգարանից (MuMe) գողացել են իտալական վերածննդի նկարիչ Անտոնելլո դա Մեսինայի վրձնին պատկանող չորս թանկարժեք կտավներ։ Այս մասին հայտնում է MuMe թանգարանի ղեկավարությունը։Չարագործները թանգարանի տարածք են մուտք գործել նախօրեի գիշերը։ Նրանք տարել են չորս փայտե տախտակներ, որոնց մեջ նաեւ Սան-Գրեգորիոյի պոլիպտիխի հինգ օրինակներից երեք, ինչպես նաեւ՝ երկկողմանի նկար՝ արված փայտե տախտակի վրա, որին պատկերված էին Աստվածամայրն ու Քրիստոսը։

Ուշագրավ է այն, որ վերջին աշխատանքի ցուցափեղկը ունեցել է հատուկ պաշտպանություն, սակայն գողերը կարողացել են անջատել ահազանգման համակարգը։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Նրանք ասում են, որ ամենայն հավանականությամբ՝ չարագործները ցանկացել են ողջ պոլիպտիխը տանել, սակայն վերջին օրինակը հանելու համար ժամանակը չի հերիքել։ Այն ստեղծվել է տեղի վանքի համար։ Այն չափազանց տուժել է ժամանակի ընթացքում, բազմաթիվ անգամներ վերականգնվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *