Հայաստանի առանձին վայրերում մայիսի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ընդ որում՝ գիշերային և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում տեղումները տեղ-տեղ կլինեն թաց ձյան տեսքով։
Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում մինչև 16-20 մ/վ։ Շաբաթ օրը կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։
«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am–ին հայտնում են, որ Երևանում տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը – 0+4, ցերեկը – +11+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +1+4, ցերեկը – +12+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +6+9, ցերեկը – +14+17,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +1+4, ցերեկը – +9+14,
Լոռիում՝ գիշերը – +4+8, ցերեկը – +15+19,
Տավուշում՝ գիշերը – +9+12, ցերեկը – +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – 0+3, ցերեկը – +8+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +5+10, ցերեկը – +14+19,
Արարատում՝ գիշերը – +9+11, ցերեկը – +19+22,
Արմավիրում՝ գիշերը – +8+10, ցերեկը – +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +1+4, ցերեկը – +9+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +18+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +12+15, ցերեկը – +17+21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +11+14։