44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները բարձրացել են Քրիստոսի արձան-համալիրի կառուցման վայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։

Կամավորական այցը յուրահատուկ խորհուրդ ուներ․ նրանք միացել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ դառնալով ազգային վերածննդի, միասնականության և ներքին համերաշխության գաղափարը մարմնավորող բացառիկ նախագծի մասնակիցը։

Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ամենածանր ցավի միջով անցած մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում միավորվելու և ապագայի հանդեպ հավատը պահպանելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *