
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Առավոտը բացվեց ցավալի լուրով դաշնակցական մեծ ընտանիքի համար։
Մեզանից հեռացավ մեր ավագ ընկերը… թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, ողջ կյանքը հայության ազատագրության դատին նվիրած Թաթուլ Սոնենց-Փափազյանը, որին բախտ եմ ունեցել ծանոթանալ հեռավոր 2004-ին Բոստոնում, թեև մինչ այդ դեռ երիտասարդ տարիքում ընթերցում էի նրա հոդվածները ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակում»։
Հիշատակդ միշտ վառ, ավագ ընկեր…»: