«Dai Dai»․ Շակիրան ներկայացրել է 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգի թիզերը

Կոլումբիացի փոփ աստղ Շակիրան ներկայացրել է 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի թիզերը․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սա 49-ամյա երգչուհու 4-րդ երաժշտական ​​մասնակցությունն է ՖԻՖԱ-ի մրցաշարերին։

«Dai Dai» երգի ամբողջական տարբերակը կթողարկվի մայիսի 14-ին։ Երգի վերնագիրը՝ իտալերեն «Dai Dai», նշանակում է «Արի՛, արի՛»։ Շակիրան երգը կատարում է անգլերեն և իսպաներեն:

2026 թվականի Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարերը տեղի կունենան ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *