«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներին ձերբակալելու մտադրություն ունեն

Այսօր առավոտյան տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Անի և Մարալիկ համայնքներում տեղակայված «Ուժեղ Հայաստան» գրասենյակների մի շարք ներկայացուցիչներ բերման են ենթարկվել իրավապահների կողմից։ Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածների թիվը հասնում է մոտ չորսի, և նրանք այս պահին գտնվում են իրավապահների հսկողության տակ։

«Ուժեղ Հայաստան» Գյումրու տարածքային կառույցի ներկացուցիչ Ռուբեն Մխիթարյանը մեր հարցին ի պատասխսն ասաց, որ առանց որևէ հիմնավորման, բերման ենթարկվածներին փորձում են տանել ձերբակալման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *