Թուրքիան Էստոնիայում 300 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական գործարան կկառուցի

Թուրքիան Էստոնիայում 300 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական գործարան կկառուցի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Իտալիայում ակտիվների ձեռքբերումից հետո թուրքական Arca ընկերությունը հայտարարել է Էստոնիայի տարածքում նոր մասշտաբային նախագծի մեկնարկի մասին:

Այս ռազմավարական նախաձեռնության շրջանակում Պիհյա-Կիվիիլիի պաշտպանական արդյունաբերական պարկում կկառուցվի 300 միլիոն եվրո արժողությամբ ժամանակակից արտադրական համալիր, որի շինարարության համար երկրի կառավարությունը ռեկորդային՝ ավելի քան 1,4 միլիոն քառակուսի մետր մակերեսով հողատարածք է հատկացրել:

Ակնկալվում է, որ ձեռնարկության գործարկումը տեղի կունենա առաջիկա երկու տարվա ընթացքում, որից հետո գործարանը կկենտրոնանա մեծ պահանջարկ ունեցող 155 մմ տրամաչափի հրետանային արկերի, ականանետային ականների և 122 միլիմետրանոց հրթիռների թողարկման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *