
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսազրույց են ունեցել։ «Ռիա Նովոստի»-իի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում գտնվող աղբյուրը:
«Արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ։ Քննարկվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: