
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հիմա հայտարարում է․ «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։ Ինքը միշտ է այդպես մտածել ու այդ մասին գրել է 2008 թվականին, իր «Երկրի հակառակ կողմը» գրքում։ Սակայն 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է վերջ», Շուշիում խմբով պարում էր։ 2021թվականի ԱԺ ընտրություններից առաջ ասում էր՝ Արցախի փրկություն՝ անջատման միջոց, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Հիմա Ալիևից վախենում է, որ Արցախ բառն ասի։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստան պետությունը կործանման պատմական փուլեր ունի։ Եթե ինքը մնաց իշխանության, Հայաստան պետությունը կործանվելու է, կամ ինչ մնաց Հայաստանից, փաստացի պետություն չի լինի։ Ինքն այդ կործանման մեջ մեղադրելու է ժողովուրդջանին, քանզի ասում է՝ եթե սխալվել է իշխանությունը, ուրեմն սխալվել է այն ժողովուրդը, որն ընտրել է այդ իշխանությանը»։