««Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ». ԻՔՄ

««Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ». ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է․ «Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *