«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի

«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի

Ամեն անգամ, երբ սեղանին հայտնվում է դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Այս մասին X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա նշել է, թե արդյոք դա «ճնշման կոպիտ մարտավարություն» է, թե այն բանի արդյունքը, որ ինչ-որ «սադրիչ» կրկին ամերիկյան նախագահին ներքաշում է «հերթական ճահճի մեջ»։

Արաղչին նշել է, որ անկախ Վաշինգթոնի գործողությունների իրական պատճառներից, արդյունքը միշտ մնում է անփոփոխ։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը «երբեք չի խոնարհվում ճնշման առաջ»։

Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ականակիրների վրա հարձակումների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *