Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ)

Այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին երկրի բարձրագույն ղեկավարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սյունիքում է՝ քարոզարշավի շրաջանակներում։ «Հաղթանակ» զբոսայգի են այցելել կառավարության անդամները, բարձրագույն զինվորականներ, պատերազմի բազմաթիվ վետերաններ։

Այստեղ են ՀՀ նախագահ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԳՇ պետ Ադվարդ Ասրյանը, կառավարության այլ անդամներ։

Նշենք, որ վաղ առավոտից «Հաղթանակ» զբոսայգին փակ է, այդ թվում լրագրողների համար:

Հիշեցնեն մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *