Սիսիանում աղքատություն է, մարդիկ անգամ անասնապահությամբ չեն զբաղվում․ Կարապետյան

Սիսիանում զանգվածային աղքատություն է, մարդիկ այնտեղ դադարել են անգամ անասնապահությամբ զբաղվել․ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, օրեր առաջ Սիսիանի գյուղերից Անգեղակաթում ասել էր, թե իրենից առաջ մեկ էլ Բրեժնևի ժամանակ է այդտեղ ասֆալտ արվել։

«Սիսիանի տարածաշրջանում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում։ «Ուժեղ Հայաստանը» ունի ծրագիր Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի համար։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ ու պատմելու ենք՝ ինչ ծրագրեր ունենք»,- նշեց Կարապետյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *